Վարդաշեն թաղամասում մոտ 11 հա խոտածածկույթ է այրվել


Վարդաշեն թաղամասում մոտ 11 հա խոտածածկույթ է այրվել
Սեպտեմբեր 13 18:42 2020

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի վերջնամասում՝ Կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Կենտրոնական գերեզմանատան մոտակա խոտածածկ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել է մոտ 11 հա խոտածածկույթ։