Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են MAN և ЗИЛ մակնիշի բեռնատարները. ցորենով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է․ shamshyan.com


Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են MAN և ЗИЛ մակնիշի բեռնատարները. ցորենով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է․ shamshyan.com
Սեպտեմբեր 10 16:28 2020

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում բախվել են MAN և ЗИЛ մակնիշի բեռնատարները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ ЗИЛ-ը, որը բարձված է եղել ցորենով, կողաշրջվել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: