Վրաերթի ենթարկված 73-ամյա տղամարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստի


Վրաերթի ենթարկված 73-ամյա տղամարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստի
Սեպտեմբեր 7 14:15 2020

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.30-ին, Երեւանի Խանջյան եւ Ագաթանգեղոսի փողոցների հատման թունելի սկզբնամասում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 73-ամյա Վազգեն Դարբինյանին, որը տեղում մահացել է։

Վարորդը թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում «Սուզուկիի» 24-ամյա վարորդը հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Կատարվում է քննություն։