Հրազդանի կիրճում «Նիվա» ավտոմեքենան բախվել է անվադողի, դուրս եկել երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և շրջել այն


Հրազդանի կիրճում «Նիվա» ավտոմեքենան բախվել է անվադողի, դուրս եկել երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և շրջել այն
Սեպտեմբեր 7 10:27 2020

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճի «Florence» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Հրազդանի կիրճում գտնվող մարզասարքերի մոտակայքում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ս․, ծնված 1998 թ․) բախվել է անվադողի՝ դուրս գալով ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և շրջել այն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ծառը մասնակի հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը։

Հայկ Ս․-ն հրաժարվել է բուժօգնությունից։