Իրանի հարավարևելյան շրջանում հանքի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 4 մարդ մահացել է: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին, զոհերի մասին տեղեկացրել են իրանցի բժիշկները:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քերման նահանգում գտնվող Հոջեդք քաղաքի շրջանում: Զոհերից բացի կա նաև մեկ վիրավոր, որին հոսպիտալացրել են:
Կատարվածի հանգամանքները պարզվում են:










