Անհայտ ծագման օղին ու դրա հետևանքները․ալկոհոլի թունավորումից մահացածները 14-ն են


Անհայտ ծագման օղին ու դրա հետևանքները․ալկոհոլի թունավորումից մահացածները 14-ն են
Սեպտեմբեր 2 22:30 2020

Անհայտ ծագման ալկոհոլից թունավորման, ապա նաև մահվան դեպքերի թիվն այսօր արդեն ավելացել է։ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, երեկ՝ սեպտեմբերի 1-ին մահացավ: Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով: Հորիզոնի նկարահանող խումբը եղել է հիվանդանոցներում և խնդրով զբաղվող այլ կառույցներում։

Ալկոհոլից թունավորման 27 դեպքից 20-ը, որից 9-ը՝ մահվան ելքով, գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրցիներից 9-ը բուժում է ստանում Արմենիա ՀԲԿ-ում, ևս 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն էլ արձանագրվել է Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

0:29 02.09.20201365