Նորագավիթում բախվել են Opel, Toyota Pickup, ԳԱԶել, Opel, Mini Cooper եւ Opel մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ


Նորագավիթում բախվել են Opel, Toyota Pickup, ԳԱԶել, Opel, Mini Cooper եւ Opel մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ
Սեպտեմբեր 2 19:40 2020

Սեպտեմբերի 2-ին, ժամը 07:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Հակոբ Հ․ ), «Toyota Pickup» (վարորդ՝ Վահագն Հ.), «ԳԱԶել», «Opel», «Mini Cooper», «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հակոբ Հ․-ն եւ ուղեւոր Ջուլիետա Հ․-ն (ծնված 1964 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: