Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել. հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ 6 մարտական հաշվարկ


Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել. հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ 6 մարտական հաշվարկ
Օգոստոս 31 06:52 2020

Օգոստոսի 30-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։43-ին, մարվել՝ 18։55-ին։

Պարզվել է, որ արտադրական տարածքում՝ մոտ 500 քմ, այրվել են հրավառության համար նախատեսված ստվարաթղթե թափոններ և արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 300 քմ։