Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի դիմաց բախվել են BMW և Nissan մակնիշների ավտոմեքենաները․ կա վիրավոր. shamshyan.com


Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի դիմաց բախվել են BMW և Nissan մակնիշների ավտոմեքենաները․ կա վիրավոր. shamshyan.com
Օգոստոս 30 00:34 2020

Oգոստոսի 29-ին, ժամը 22:10-ի սահմաններում, Զաքարիա Սարկավագի փողոցում՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի դիմաց, բախվել են BMW և Nissan մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն ցուցաբերեց, ապա տեղափոխեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ նրանք եղել են սթափ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: