Քոբայր վանական համալիրի տարածքում մեր հայրենակիցները «սեղան են գցել ու հաց են ուտում» (լուսանկարներ)


Քոբայր վանական համալիրի տարածքում մեր հայրենակիցները «սեղան են գցել ու հաց են ուտում» (լուսանկարներ)
Օգոստոս 29 23:30 2020

Քոբայր վանական համալիրի տարածքում մեր հայրենակիցները «սեղան են գցել ու հաց են ուտում»: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից:

«Համացանցում հերթական լուսանկարն է տեղադրվել։ Քոբայր վանական համալիրի տարածքում մեր հայրենակիցները «սեղան են գցել ու հաց են ուտում»։

Հերթական անգամ ստիպված ենք հայտարարել, որ անթույլատրելի է հուշարձանի նկատմամբ նման վերաբերմունքը, չի կարելի հուշարձանի տարածքում « քեֆ-ուրախություն» կազմակերպել։

Հարգելի հայրենակիցներ մեր մշակութային ժառանգության ամեն բեկորը, քարը, խոնարհված եկեղեցին, խաչքարը մեր պատմության մի մասնիկն է։

Հարգենք մեր պատմությունը, գնահատենք այն ինչ մեզ է հասել դարերից ու անխաթար փոխանցենք հետագա սերունդներին։

Հ։Գ։ Լոռու մարզային ծառայության պահապանը այսօր եղել է հուշարձանի տարածքում եւ մաքրման աշխատանքներ իրականացրել»,- գրված է էջում։