Խոշոր վթար Սյունիքում. մեքենան, անհայտ հանգամանքներում, հայտնվել է ձորում


Խոշոր վթար Սյունիքում. մեքենան, անհայտ հանգամանքներում, հայտնվել է ձորում
Օգոստոս 29 19:38 2020

Օգոստոսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմանում Արծվանիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Նվեր Հովհաննիսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արծվանիկ-Կապան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 120 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: