Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան իր Telegram-ի ալիքում հայտնել է, որ Կիև-Խարկով մայրուղու վրա գնդակոծել են «Հայրենասերները՝ հանուն կյանքի» (Патриоты—За жизнь) հասարակական շարժման անդամներին տեղափոխող ավտոբուսը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, պատգամավորի խոսքով՝ հարձակումն իրականացնողները «Ազով» գումարտակի ներկայացուցիչներ են, որոնց դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել: Նրանք զինված են եղել ավտոմատներով:
Պատգամավորը հայտնել է, որ կատարվածի հետևանքով զոհեր չկան: Երկու մարդ ծանր հրազենային վնասվածք է ստացել:
Նշվում է, որ պատգամավորը տեսաուղերձ է ձայնագրել, որում ազգայնականներից բացի կատարվածի մեջ մեղադրել է նաև իշխանություններն և անձամբ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
Իրավապահ մարմինները գործ են հարուցել «Խուլիգանություն» հոդվածով: Ուկրաինացի իրավապահներին հաջողվել է ձերբակալել ավտոբուսի ուղղությամբ կրակ բացած մարդկանց:










