Սյունիքի մարզում կախված հայտնաբերված 34-ամյա կինը 5 անչափահաս երեխաների մայր էր


Սյունիքի մարզում կախված հայտնաբերված 34-ամյա կինը 5 անչափահաս երեխաների մայր էր
Օգոստոս 27 21:16 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Պարզվել է, որ նա 5 օր առաջ ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 34-ամյա Արմինե Մ-ն էր։

 Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խնամքին ուներ 5 անչափահաս երեխա։