«Վերադարձրեք մեր գերիներին». պահաջում են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները: Ակցիան գլխավորում է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանում գտնվող 5 գերիներն ունեն իրենց աջակցության կարիքը, ուստի ժամ առաջ պետք է լուծել նրանց հայրենիք վերադարձնելու հարցը:
Ակցիայի մասնակիցները շրջում են փողոցներով՝ կոչ անելով քաղաքացիներին՝ միանալ իրենց պահանջին:










