Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ՎԱԶ 21 101 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարին և հայտնվել դաշտում


Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ՎԱԶ 21 101 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարին և հայտնվել դաշտում
Օգոստոս 26 22:44 2020

Օգոստոսի 26-ին, ժամը 16։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Մկրտիչ Ս-ն իր վարած ՎԱԶ 21101 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։