«Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ բախվել են էլեկտրագնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան. մարդատար գնացքում եղել են ռուս պատվիրակներ. shamshyan.com


«Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ բախվել են էլեկտրագնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան. մարդատար գնացքում եղել են ռուս պատվիրակներ. shamshyan.com
Օգոստոս 26 20:47 2020

Օգոստոսի 26-ին, ժամը 11;00-ի սահմաններում Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասից դեպի Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են էլեկտրագնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ էլեկտրագնացքը հաշվառված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաշվեկշռում, և մարդատար գնացքում եղել են Ռուսաստանից ժամանած մեծ թվով ռուս պատվիրակներ, ովքեր ծանոթանալու նպատակով էլեկտրագնացքով շրջում էին։