Հայաստանը մրցանակային տեղ է զբաղեցրել «Բանակ-2020»-ի «Վարպետ-զինագործ» մրցույթի երկրորդ փուլում


Հայաստանը մրցանակային տեղ է զբաղեցրել «Բանակ-2020»-ի «Վարպետ-զինագործ» մրցույթի երկրորդ փուլում
Օգոստոս 25 23:52 2020

Պենզայի շրջանում ավարտվել է «Բանակ-2020»-ի «Վարպետ-զինագործ» մրցույթի երկրորդ փուլը, որի ընթացքում որոշվել են զենիթային սարքերի նորոգման լավագույն ռազմական զինագործները: Մասնակիցները պետք է պայմանական մարտադաշտից մինչեւ բազա իրականացնեին վնասված 23 մմ ԶՈՒ-23 զենիթային սարքի քարշարկումը եւ վերանորոգեին այն, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Լավագույն արդյունքները ցույց է տվել Ռուսաստանը ներկայացնող Պենզայի հրետանային ինժեներական ինստիտուտի թիմը: Երկրորդ եւ երրորդ տեղերը, ինչպես առաջին փուլում, որտեղ պարզվել էին հաուբիցի լավագույն զինագործները, գրավել են Ուզբեկստանի եւ Հայաստանի թիմերը:

Ռուսաստանի թիմը, հաշվի առնելով բոլոր խաղադաշտերը եւ տուգանայինի ժամանակը, ցույց է տվել 28 րոպե 14 վայրկյան ժամանակ: Ուզբեկստանի թիմն առաջադրանքը կատարել է 31 րոպե 59 վայրկյանում: Հայաստանի թիմը ցույց է տվել 34 րոպե 53 վայրկյան ժամանակ: