Վրաստանում միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից. 12 մարդ մահացել է


Վրաստանում միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից. 12 մարդ մահացել է
Օգոստոս 23 22:50 2020

Խոշոր վթար Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկի ՝ դեպի Շաթիլ տանող ճանապարհին:

Միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից:

12 մարդ մահացել է, ևս երեքը ստացել են լուրջ վնասվածքներ: Մնացած ուղևորների որոնումները շարունակվում են: Իրավապահները պարզում են մահացածների ինքնությունը

Տեղում աշխատում են պարեկապահակային և քրեական ոստիկանության բրիգադները, հրշեջ-փրկարարական ջոկատները, շտապօգնության բրիգադները: