Նոր մանրամասներ,թե ինչպես է Տավուշում 58-ամյա պապը ծեծել 4 եւ 6 տարեկան թոռներին.տեսանյութ


Նոր մանրամասներ,թե ինչպես է Տավուշում 58-ամյա պապը ծեծել 4 եւ 6 տարեկան թոռներին.տեսանյութ
Օգոստոս 20 13:35 2020

Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա պապը ծեծել է 4 եւ 6 տարեկան թոռներին: 6-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է:

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Պապը ձերբակալվել է:

Ըստ նախաքննության առաջին տվյալների, 58-ամյա տղամարդը անչափահաս թոռան մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածն»ր է հասցրել ձեռքերով, ոտքերով և փայտով: Երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ:



loading...