Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկությունը։


Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկությունը։
Օգոստոս 15 23:31 2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ԶՈւ անօդաչու թռչող սարք են խոցել: 

«Իրականությանը չի համապատասխանում, եթե խոցեն, խոստանում ենք չհերքել», - Sputnik Արմենիային ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանին Թովուզի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։