Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել գետնանցումում ձեռնաշարժությամբ զբաղվող 40-ամյա տղամարդուն


Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել գետնանցումում ձեռնաշարժությամբ զբաղվող 40-ամյա տղամարդուն
Օգոստոս 15 23:12 2020

 

Երեկ՝օգոստոսի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 2-րդ հասցեի մոտի գետնանցումում մի քաղաքացի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հասարակության նկատմամբ և զբաղվում է ձեռնաշարժությամբ:

Ահազանգով մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Դավիթ Ա.-ին:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում



loading...