Տարեց կնոջ բնակարանից հեռախոս էր գողացել


Տարեց կնոջ բնակարանից հեռախոս էր գողացել
Օգոստոս 15 22:25 2020

Օգոստոսի 13-ին, ժամը 23.45-ին, Չարենցավանի բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ հարևանի տնից բջջային հեռախոս են գողացել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբին միայնակ բնակվող 82-ամյա կինը հայտնել էր, որ օգոստոսի 13-ի ժամը 19.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, գողացել են իր «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Չարենցավան քաղաքի 29-ամյա մի բնակիչ: Օգոստոսի 14-ին, ժամը 05.05-ին, տղամարդը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին:

Անձնական խուզարկությամբ հայտնաբերել ու առգրավել է գողացված հեռախոսը:

29-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: