Ճանապարհներ փակելով հասցրինք պաշտոնների՝ հիմա մեզ չեն օգնում. անչափահասների մայրը` իշխանության մասին (տեսանյութ)


Ճանապարհներ փակելով հասցրինք պաշտոնների՝ հիմա մեզ չեն օգնում. անչափահասների մայրը` իշխանության մասին (տեսանյութ)
Օգոստոս 15 22:18 2020

Երեք անչափահաս երեխանների մայր Անահիտ Աղաբեկյանն իր ամուսնու և երեք մանկահասակ երեխաների հետ ապրում է մի տեղ, որտեղ ժամանակ առ ժամանակ ապաստան են գտնում առնետներն ու մողեսները:

Tert․am-իհետ զրույցում երեք երեխաների մայրը պատմեց, որ արտակարգ դրության պայմաններում չեն օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման որևէ ծրագրից, ապրում են ամուսնու աշխատավարձով, որը չի բավականացնում բոլոր ծախսերը հոգալու համար:

Կինը տեղեկացնում է, որ եղել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի շահառուներից, վերջինիս հետ ունեցել է մեկ տարի աջակցություն ստանալու պայմանավորվածություն, որը, սակայն, դադարեցվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից․ «Ես շատ վիրավորված եմ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, իրենք ինձ խոստումներ տվեցին, բայց որոշ ժամանակ անց ասացին, որ էլ իրենց շահառուն չեմ, չեն էլ ասում, թե ինչ պատճառներով են հրաժարվում ինձ օգնելուց, ես ասացի, որ ունենք մեկ տարվա պայմանավորվածություն, չպատասխանեցին, հետո ասացին`իբր կքննարկեն իմ հարցը»։ 

Տիկնոջ հայտնածների վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք «Իմ քայլը» հիմնադրամից, որտեղից հայտնեցին, որ Անահիտ Աղաբեկյանը եղել է իրենց և «Վորլդ վիժն Հայաստան»-ի հետ համատեղ իրականացվող «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի շահառու: Անահիտ Աղաբեկյանի հետ ծրագիրը չեն շարունակել, քանի որ ամուսինները չեն կատարել իրենց պարտավորությունները և մշտապես մերժել են հնարավոր աշխատանքի առաջարկները։ Իսկ իրավաբանական աջակցություն տրամադրելու հարցում հիմնադրամը կօգնի ընտանիքին, որը, սակայն, առկախվեց արտակարգ դրության պայմաններում կառույցների գործունեության ժամանակավոր կասեցման պատճառով։

Մանրամասները՝սկզբնաղբյուրում: