Իմքայլական ավագանին դեմ է շենքերի տանիքներին գիշերը լուսարձակող խաչերի ինքնակամ տեղադրմանը


Իմքայլական ավագանին դեմ է շենքերի տանիքներին գիշերը լուսարձակող խաչերի ինքնակամ տեղադրմանը
Օգոստոս 15 22:10 2020

Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը դեմ է շենքերի տանիքներին գիշերը լուսարձակող խաչերի ինքնակամ տեղադրմանը: Ավագանու անդամը կարծում է, որ դրանք կարող են նաև ոչ պատշաճ ամրացված լինեն տանիքիներին և դառնալ դժբախտ պատահարների արդյունք կամ այլ անկանխատեսելի հետևանքներ ունենալ շենքի և հարակից շենքերի բնակիչների համար. Լուսինե Գևորգյանի գրառումն ամբողջությամբ` ստորև.

 
 
 
 

«Վերջին շրջանում մի քանի ահազանգ եմ ստացել, որ բազմաբնակարան շենքերի տանիքներին ինքնակամ տեղադրվում են գիշերը լուսարձակող ԽԱՉԵՐ:
Ինքս խորապես հավատացյալ եմ և մեր՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, սակայն նման կրոնական դրսևորումներն ինձ համար անընդունելի են: Առաջին նկարը Չարբախ, Շարուրի 28/1 հասցեն է, երկրոդ նկարը՝ Կենտրոն, Գլենդել Հիլզ թաղամաս, Արգիշտի 11/3 հասցեն: Սակայն տեղեկություններ ունեմ, որ Բագրատունյաց 49 շենքի ինչպես
նաև այլ հասցեների մասին:
Խնդիրը նրանում է, որ նրանից, որ քաղաքացիական կառույցի վրա տեղադրում են կրոնական պարագաներ, դրանք կարող են նաև ոչ պատշաճ ամրացված լինեն տանիքիներին և դառնալ դժբախտ պատահաների արդյունք կամ այլ անկանխատեսելի հետևանքներ ունենալ շենքի և հարակից շենքերի բնակիչների համար:
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն եմ տեսնում բարձրաձայնել սույն խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետին և Ոստիկանապետին և թույլ չտալ քաղաքում նման աննախադեպ ինքնիրավչություն»:



loading...