Մոզամբիկը պաշտոնապես հաստատել է. Բեյրութում պայթած ամիակային սելիտրայով լի բեռը Վրաստանից ուղեւորվում էր Մոզամբիկ


Մոզամբիկը պաշտոնապես հաստատել է. Բեյրութում պայթած ամիակային սելիտրայով լի բեռը Վրաստանից ուղեւորվում էր Մոզամբիկ
Օգոստոս 13 10:55 2020

Մոզամբիկը հերքել է Բեյրութի պայթյունի համար իր պատասխանատվությունը, հաղորդում է AFP-ը՝ հղում անելով Մոզամբիկի կառավարության ներկայացուցչին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Բեյրութի նավահանգստում պայթած ամիակային սելիտրան տեղափոխվում էր Մոզամբիկ:

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Մոզամբիկը հերքում է իր պատասխանատվությունը, քանի որ խնդիրը ոչ թե ամիակային սելիտրան էր, այլ դրա պահման անհարմար պայմանները:

2750 տոննա սելիտրան պատվիրվել էր 2013 թվականին Վրաստանում, սակայն բեռն այդպես էլ չէր հասել պատվիրատուին՝ պարզաբանել են Մոզամբիկի Fabrica de Explosivos de Mocambique (FEM) ֆիրմայում, որը պայթուցիկ նյութեր է արտադրում լեռնային աշխատանքների համար, հաղորդում է DW-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ամիակային սելիտրայով բեռն առգրավվել է 2014 թվականին Rhosus մոլդավական դրոշով նավից, որը Բաթումիից Մոզամբիկ էր ուղեւորվում: 2013 թվականին խնդիրների պատճառով բեռը չծրագրված կանգ է առել Բեյրութում, որտեղ առգրավվել է, իսկ ամիակային սելիտրան պահվել է նավահանգստի պահեստներից մեկում: Այդ ժամանակ նավի սեփականատերն էր Teto Shipping կիպրական ընկերությունը,իսկ փաստացի սեփականատերը Կիպրոսի բնակիչ, Խաբարովսկում ծնված ձեռնարկատեր Իգոր Գրեչուշկինն էր:

 

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 4-ին, հզորությունը հավասար է եղել 3,3 բալ ուժգնությամբ երկրաշարժի: Զոհվել է 160 մարդ, ավելի քան 6000-ը վիրավոր է: