Այո, կարող են լինել այնպիսի դեպքեր, որոնք մենք չնկատենք. Տիգրան Ավինյանը՝ գաղտնի խնւույքների մասին


Այո, կարող են լինել այնպիսի դեպքեր, որոնք մենք չնկատենք. Տիգրան Ավինյանը՝ գաղտնի խնւույքների մասին
Օգոստոս 12 18:20 2020

Վստահեցնում եմ, որ բոլոր այն  միջոցառումները, որոնք ընթանում են հակահամաճարակային կանոնների բազմաթիվ խախտումներով, դրանց հետ կապված կատարվում են  համապատասխան միջոցառումներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում  ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԲՀԿ  պատգամավոր Շաքե Իսայանի այն դիտարկմանը, որ տեղի են ունենում բազմամարդ միջոցառումներ ռեստորաններում, որոնք անտեսվում են պարետատան և ոստիկանության կողմից:

Տիգրան Ավինյանը նշեց, որ գաղտնիք չէ, որ նման միջոցառումներից հետո հետևանքների մասին բարձրաձայնվում և խոսվում է, ինչպես նաև շատ կոշտ են լինում հետևանքները՝ օրինակ բերելով շաբաթներ առաջ Սևանում իրականացված միջոցառումը:

 «Բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է կանխել, կանխվում է, որ դեպքերում որ պոստ ֆակտում  պետք է տուգանել, տուգանվում է, լինում են դեպքեր, որոնք աննկատ են մնում:

Նա հավելեց, որ  առաջարկվում է նմանատիպ միջոցառումները անել այնպես, որ համաճարակային իրավիճակի հետ կապված  հավելյալ ռիսկեր չառաջանան. «Այո, կարող են լինել այնպիսի դեպքեր, որոնք մենք չնկատենք: Սա միայն Կառավարության, պարետատան և ոստիկանության խնդիրը չէ, սա նաև մեր ՀՀ սիրելի քաղաքացիների խնդիրն է, սա պետք է համագործակցության արդյունք լինի, այսինքն՝ հակահամաճարակային պայքարը կարող է լինել Կառավարության և հասարակության համագործակցության արդյունք: Վերջին ամիսներին, կարծում եմ՝ դա ստացվում է»,- ասաց նա: