Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել


Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Օգոստոս 12 11:50 2020

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
     Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի:
     Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
     Թեստավորումների նպատակով 164 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 418 փորձանմուշի հետազոտություն: