Որքան ժամանակ է COVID-19- ի դեմ ստեղծված պատվաստանյութը օգնում ձևավորել հակամարմիններ


Որքան ժամանակ է COVID-19- ի դեմ ստեղծված պատվաստանյութը օգնում ձևավորել հակամարմիններ
Օգոստոս 11 18:40 2020

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կրկնակի ներդրման սխեման օգնում է երկարատև հակամարմինների ձևավորմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը: Վեկտորային պատվաստանյութեր օգտագործելու փորձի համաձայն (կրկնակի սխեմայի ներդրմամբ) հակամարմինները մնում են մինչև երկու տարի:

 

Гам-КОВИД-Вак-ը վեկտորային պատվաստանյութ է, որը հիմնված է մարդու ադենովիրուսի վրա, այն փորձարկվել է մի քանի կենդանական տեսակների, իսկ ավելի ուշ կամավորների երկու խմբի վրա:

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսային վարակի դեմ առաջին պատվաստանյութը, որը պաշտոնապես գրանցվել է աշխարհում, պատրաստվել է Ռուսաստանում: