Ֆիլիպինների նախագահը պատրաստվում է առաջինը փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը


Ֆիլիպինների նախագահը պատրաստվում է առաջինը փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը
Օգոստոս 11 14:35 2020

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատրաստվում է առաջինը փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը:  ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ։

Նա ընդգծել է, որ պատվաստանյութը մարդկությանը օգուտ կբերի:

Ռոդրիգո Դուտերտեն նշել է, որ եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մնացածն էլ կարող են փորձարկել: Բացի դրանից՝ Դուտերտեն խնդրել է Ֆրանսիսկո Դուկեին ռուսական կողմի հետ քննարկել արտադրության տեխնոլոգիայի հնարավոր փոխանցումը: