Հայաստանում բենզինի ւևդիզելային վառելանյութի գինն անշեղորեն աճում է


Հայաստանում բենզինի ւևդիզելային վառելանյութի գինն անշեղորեն աճում է
Օգոստոս 10 11:05 2020

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինն անշեղորեն աճում է։

Այսօր առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի գինը կրկին աճել է 10 դրամով:

Այսպիսով, այս պահի դրությամբ բենզինի ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 330, իսկ պրեմիումինը՝ 350 դրամ, դիզելային վառելանյութը՝ 330 դրամ։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինը թանկացել է 50 դրամով, այսինքն՝ շուրջ 15%։