Հեռավարի դեպքում ինչպե՞ս են անցկացվելու դասերը դպրոցում․ Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել


Հեռավարի դեպքում ինչպե՞ս են անցկացվելու դասերը դպրոցում․ Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել
Օգոստոս 10 10:47 2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգի վերաբերյալ։

Հրամանով կարգավորվում են հեռավար կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են դրա կիրառման դեպքերը:

Կարգը կարող է կիրառվել այն դեպքում, երբ աշակերտի ուսուցումը չի կարող կազմակերպվել առկա եղանակով կամ դպրոցում, այդ թվում՝ Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված։ Հեռավար դասերը կազմակերպվելու են այնպես, ինչպես 2019-2020-ի ուստարվա վերջին ամիսներին։

ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը մանրամասներ է հայտնում։

Նյութը՝ iravaban.net-ի