Նոան ու Արարատ-Արմենիան մեկ րոպե լռությամբ հարգել են Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը


Նոան ու Արարատ-Արմենիան մեկ րոպե լռությամբ հարգել են Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը
Օգոստոս 9 21:28 2020

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և գավաթակիր «Նոայի» ֆուտբոլիստներն ու մարզիչները Հայաստանի Սուպերգավաթի խաղի մեկնարկից առաջ լռության րոպե են անցկացրել՝ ի հիշատակ  նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի, որն այսօր՝ օգոստոսի 9-ին, 34 տարեկան հասակում հեռացել է կյանքից:

Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել Երևանի «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի. այս տարվա փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնթուստիկ» թիմը:

Լևոն Ղասաբօղլյանը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է:

Ըստ ArmSport-ի ունեցած տեղեկությունների, նրա մոտ սրտի կանգ է գրանցվել:



loading...