Բեյրութում վերսկսվել են բողոքի ցույցերը․ սկսվել են բախումներ


Բեյրութում վերսկսվել են բողոքի ցույցերը․ սկսվել են բախումներ
Օգոստոս 9 21:10 2020

Բեյրութում ցուցարարները նետել են քարեր անվտանգության ուժերի ուղղությամբ, որոնք փակել են Լիբանանի խորհրդարան տանող ճանապարհը։ Reuters-ի հաղորդմամբ՝ հարյուրավոր մարդիկ հավաքվել են գլխավոր հրապարակում, որտեղ նախօրեին հազարավոր լիբանանցիներ բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ քաղաքական վերնախավի, որին նրանք մեղադրում են երկրի տնտեսական եւ քաղաքական խնդիրների մեջ։

«Մենք ցանկանում ենք քայքայել եւ սպանել կառավարությանը։ Նրանք չեն ապահովել մեզ ո՛չ աշխատանքով, ո՛չ իրավունքներով»,-ասել է 19-ամյա գործազուրկ ցուցարար Նիսան Գրավին։

Լիբանանի MTV հեռուստաալիքը հաղորդում է, որ ցուցարարների եւ պատգամավոր Չամել Ռուքոզի կողմնակիցների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անվտանգության ուժերը փորձում են շրջապատել ցուցարարներին մեկ վայրում խորհրդարանի դիմաց՝ կիրառելով արցունքաբեր գազ։ Բախումների հետեւանքով տղամարդ է վիրավորվել, ցուցարարները սկսել են նետել պայթուցիկներ։

Հաղորդվում է նաեւ, որ ցուցարարները ներխուժել են Տեղահանված անձանց հարցերով նախարարություն՝ չնայած այնտեղ արդեն գտնվում էին բանակի ստորաբաժանումները։