Բելառուսում անցկացվող նախագահական ընտրություններին 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների ավելի քան 65%-ը


Բելառուսում անցկացվող նախագահական ընտրություններին 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների ավելի քան 65%-ը
Օգոստոս 9 21:00 2020

Բելառուսում այսօր` օգոստոսի 9-ին, անցկացվող նախագահական ընտրություններին  ժամը 14:00-ի (Երևանի ժամանակով 15:00) դրությամբ քվեարկել է ընտրողների 65,19%-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Վադիմ Իպատովին:

Նշվում է, որ դեռևս ամենաակտիվը Գոմելի շրջանն է, այստեղ արդեն քվեարկել է ընտրողների 75,83%-ը, մայրաքաղաք Մինսկում մասնակցությունը կազմում է 52,03%: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բելառուսում այսօր նախագահական ընտրությունների անցկացման հիմնական օրն է․ կիրակի 08։00-ից բացվել է 5 767 ընտրական տեղամաս, որից 44-ը՝ արտասահմանում, որոնք աշխատելու են 36 երկրի բելառուսական դեսպանատներում և հյուպատոսություններում: Մի շարք քաղաքական գործիչներ այժմ հավատում են, որ ներկայի իրավիճակը թույլ է տալիս երկու փուլով անցկացնել ընտրությունները, ինչը չի եղել 1994 թվականից՝ Լուկաշենկոյի ընտրվելու տարվանից սկսած։


loading...