Երկարաժամկետ անխնա գտնվելով շրջակա միջավայրի հանդեպ, կորցնելու ենք այն, մենք այս տարածաշրջանում այս երկրից որևէ տեղ գնալու նպատակ չունենք, պետք է կարողանանք երկիրը ավելի լավը դարձնենք, սերունդներին ավելի լավ, կանաչ ապագա փոխանցենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վարագ Վարագյանը։
Նա մանրամասնեց, թե ինչու է ստեղծվել շարժումը։
«Հատկապես վերջին տարիներին մեր երկրում այնպիսի դինամիկա կա, որ տարբեր կազամակեպություններ, որոնք արտասահմանյան երկրներում չեն կարողանում հաջողության հասնել հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար որոշել են մեր նման երկրներում զբաղվել դրանով։ Սա խիստ մտահոգեց մեզ՝ մեր գաղափարակից ընկերներին՝ հաշվի առնելով նաև Հայաստանում եղած և սրված տարբեր բնապահպանական խնդիրները»,-ասաց նա։