Ջոնսոնն անվանել է դպրոցների շուտափույթ բացումը «երկրի բարոյական պարտք»


Ջոնսոնն անվանել է դպրոցների շուտափույթ բացումը «երկրի բարոյական պարտք»
Օգոստոս 9 19:32 2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անվանել է որպես երկրի բարոյական պարտք բոլոր աշակերտների համար դպրոցների շուտափույթ բացումը։

«Այս համավարակը հեռու է ավարտից, եւ վերջինը, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ, թուլանալն է,-գրել է Ջոնսոնը Mail on Sunday թերթում հրապարակված իր հոդվածում։-Սակայն այժմ, երբ մենք գիտենք բավականին, որպեսզի անվտանգ բացենք դպրոցները, դա անելը մեր բարոյական պարտքն է»։

Բրիտանիայում դպրոցները փակվել էին մարտի վերջում բոլոր աշակերտների համար, բացի առանցքային ոլորտների աշխատակիցների երեխաների։ Հունիս-հուլիս ամիսներին դասարաններ էին վերադարձել 4-7 եւ 10-11 տարեկան երեխաները, հաղորդում է BBC-ը։

Սեպտեմբերին դպրոցներն իրենց դռները պետք է բացեն բոլոր երեխաների համար, սակայն կառավարության խորհրդականները նախազգուշացնում են, որ դա կստեղծի ռիսկեր հասարակության մեջ կորոնավիրուսի նոր տարածման համար։

Սակայն Բորիս Ջոնսոնը պնդում է, որ հիվանդության նոր բռնկումների դեպքում ռեստորաններից, ակումբներից հետո՝ ամենավերջում պետք է փակվեն դպրոցները եւ պետք է բացվեն առաջին հերթին, հայտնում են կառավարությունում աղբյուրները։

Ըստ Ջոնսոնի՝ կրթության եւ երեխաների հոգեկան առողջության ռիսկն ավելի բարձր է, քան հասարակության համար կորոնավիրուսի ներկայացրած ռիսկը։