«Ես հավատում եմ հրաշքների»․ Եվա Զոհրաբյանը՝ նուրբ կերպարում


«Ես հավատում եմ հրաշքների»․ Եվա Զոհրաբյանը՝ նուրբ կերպարում
Օգոստոս 9 18:13 2020

Երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու հմայիչ կերպարում։

Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետ ջնջվում է, հրապարակված լուսանկարում Եվան կրում է մոխրագույն երանգի ջինսե տաբատ, դեղին բլուզ, վանդակավոր վերնաշապիկ։ Նա հավաքել է վարսերը, նախընտրել՝ բնական ու նվազագույն շպար։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Ես հավատում եմ վարդագույնին, նաեւ նրան, որ երջանիկ աղջիկներն ամենագեղեցիկն են, ես հավատում եմ, որ ծիծաղը՝ կալորիաներ կորցնելու ամենալավ միջոցն է, ես հավատում եմ, որ վաղը կլինի նոր օր եւ․․․ ես հավատում եմ հրաշքների»։