«Զով ամառը շարունակվում է». Սուրենյան


«Զով ամառը շարունակվում է». Սուրենյան
Օգոստոս 9 16:14 2020

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զով ամառը շարունակվում է։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ին կնվազի 3-5 աստիճանով, իսկ օգոստոսի 11-14-ին առանձին շրջաններում հատկապես երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»։