Փենթագոնը՝ Բեյրութի պայթյունի պատճառների մասին


Փենթագոնը՝ Բեյրութի պայթյունի պատճառների մասին
Օգոստոս 9 15:51 2020

ԱՄՆ-ը դեռ չի կարող միանշանակ պատասխան տալ՝ ինչն էր Բեյրութի ավերիչ պայթյունի պատճառը: Այս մասին հայտարարել է ՊՆ նախարար Մարք Էսփերը: «Մենք դեռևս չգիտենք՝ ինչ է իրականում տեղի ունեցել: Առաջին օրը նախագահ Թրամփը միանգամայն ճշմարտացիորեն նշեց, որ, հնարավոր է, սա հարձակում է: Օր օրի մենք ավելի ու ավելի շատ բան ենք իմանում: Երեկ, օրինակ, ես տեղի ունեցածը առավել շատ համարում էի ողբերգական դեպք»,- ասել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ը Լիբանան կուղարկի 3 ռազմա-տրասպորտային ինքնաթիռ՝ մթերքներով ու դեղամիջոցներով: