Գիտնականները հաշվարկել են գնացքում COVID-19-ով վարակվելու հավանականությունը


Գիտնականները հաշվարկել են գնացքում COVID-19-ով վարակվելու հավանականությունը
Օգոստոս 9 13:17 2020

Գիտնականները հաշվարկել են գնացքում կորոնավիրուսով վարակվելու վտանգները՝ հիմնվելով Չինաստանում արագընթաց գնացքների վերաբերյալ տվյալների վրա: Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Clinical Infectious Diseases ամսագրում օգոստոսի 3-ին:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ երեք շարքերի (լայնությամբ) և հինգի (երկարությամբ) նստատեղերին COVID-19-ով հիվանդից վարակվելու վտանգը տատանվում է զրոյից մինչև 10%:

Ուսումնասիրվել է 2019-ի դեկտեմբերի 19-ից մինչև 2020-ի մարտի 6-ը ընկած ժամանակահատվածը: Տվյալների շտեմարանն ընդգրկում է 2334 հիվանդ և 72093 մարդ, որոնք սերտ կապի մեջ են եղել նրանց հետ վագոններում ( երեք շարք առավելագույն հեռավորության վրա): Ճանապարհորդության ժամանակը տասը րոպեից մինչև 8 ժամ է եղել:

Ամենաբարձր ռիսկը՝ 3,5%, եղել է նրանց մոտ, ովքեր նստել են հիվանդի կողքին: Նրանք, ովքեր նստած են եղել նույն շարքում, բայց ոչ նրանց կողքին, վիրուսով վարակվելու հավանականությունը եղել է 1.5%: Հիվանդի մոտ յուրաքանչյուր ժամվա ճանապարհորդության դեպքում վարակի հավանականությունը աճել է 0,15% -ով, իսկ եթե ուղևորը նստած է եղել հիվանդի կողքին՝ 1,3% -ով: Միևնույն ժամանակ, հեռացած հիվանդների տեղում նստածների համար վարակի վտանգը ցածր է եղել`ընդամենը 0,075%:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հեղինակները խորհուրդ են տալիս առնվազն երկու դատարկ տեղ թողնել արագընթաց գնացքների մեկ շարքում ուղևորների միջև (փակ պատուհաններով) և, հնարավորության դեպքում, ճանապարհորդության ընդհանուր ժամանակը կրճատել մինչև երեք ժամ: