Բելառուսում այսօր նախագահի ընտրություն է


Բելառուսում այսօր նախագահի ընտրություն է
Օգոստոս 9 12:46 2020

Բելառուսում այսօր նախագահի ընտրություն է: Այդ նպատակով տեղական ժամանակով ժամը 08: 00-ին ընտրատեղամասերը բացվել են. աշխատանքները կշարունակվեն մինչև 20:00, հայտնում է БЕЛТА-ն:

Ընտրության անցկացման համար ստեղծվել է 5767 ընտրատեղամաս, այդ թվում՝ 44-ն արտերկրում:

Շնչառական վարակների (ներառյալ COVID-19) տարածումը կանխելու նպատակով ընտրողներին խորհուրդ է տրվել տեղամաս այցելելիս կրել անձնական պաշտպանիչ միջոցներ (դիմակ, ձեռնոց): Անձը հաստատող փաստաթուղթը պետք է ներկայացվի առանց այն հանձնելու տեղամասային հանձնաժողովի անդամին: Բացի այդ, ընտրական տեղամասում քվեարկելիս խորհուրդ է տրվում օգտագործել սեփական գրիչը:

Այն մարդկանց համար, որոնք առողջական կամ այլ հարգելի պատճառներով չեն կարողանա գնալ ընտրատեղամաս, ապա կկարողանան քվեարկել տանը: Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել այդ գործընթացն իրականացնել՝ հնարավորության սահմաններում բնակելի տարածք չմտնելով և սոցիալական հեռավորության սկզբունքին համապատասխան (առնվազն 1 մ հեռավորություն):

Նշենք, որ ընտրողների ցուցակներում ընդգրկվել է 6 844 932 քաղաքացի:

Ընտրության ընթացքին կհետևեն 248 միջազգային և գրեթե 50 հազար ազգային դիտորդներ:

Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում է հինգ թեկնածու, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն արդեն 26 տարի ղեկավարում է հանրապետությունը, ում համար սա նախագահական վեցերորդ մրցավազքն է: