Երեւանում 32-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել սյանը, այնուհետև՝ մոտակա ճաղավանդակին և ծառին


Երեւանում 32-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել սյանը, այնուհետև՝ մոտակա ճաղավանդակին և ծառին
Օգոստոս 9 12:08 2020

Օգոստոսի 9-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 45/25 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարոդ՝ Գառնիկ Մ․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, այնուհետև՝ մոտակա ճաղավանդակին և ծառին․ վառելիքի արտահոսք չի եղել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: