Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում


Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում
Օգոստոս 9 10:16 2020

Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում:

Լիբանանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Հակոբ Թերզյանը իր  ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են դիմավորում Հայաստանից ժամանած պաշտոնյաներին եւ բեռնաթափում ինքնաթիռը:

Նշենք, որ երեկ  տեղի ունեցավ Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի առաջին չվերթը, որով դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին:

Այսօր եւ օգոստոսի 11-ին տեղի ուեննալիք չվերթներով օգնություն կուղարկվի հայ համայնքին, մասնավորապես՝ գույք, պարենամթերք՝ այն ամենն, ինչի կարիքն այժմ զգում է տեղի հայությունը: