Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ


Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
Օգոստոս 8 19:29 2020

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ, օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ըստ SHAMSHYAN.com-ի՝ Վաղարշապատի ոստիկաններն   օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 16-ին մոտ, Էջմիածնի Մաշտոցի փողոցում գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել Ամբերդ գյուղի բնակիչներ 58-ամյա Մանվել Բաբայանի, 23-ամյա Մայիս Բաբայանի, 40-ամյա Վաչագան Մինասյանի, 39-ամյա Սարգիս Ճուղուրյանի և 23-ամյա Գևորգ Սեդրակյանի, 22-ամյա Արամ Սեդրակյանի միջև, փոխադարձ հնչել են հայհոյանքներ և հարվածներ: Նույն օրը, Ս. Ճուղուրյանը և Մանվել Բաբայանը Ամբերդ գյուղից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:

Վաղարշապատի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ. Մինասյանին և Մայիս Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկաններն ունեն տեղեկություններ, որ ծեծկռտուքի ժամանակ օգտագործվել են փայտեր և ինչ-որ գործիքներ: Ըստ աղբյուրի՝  վիճաբանության մասնակիցներից Մանվել Բաբայանը Ամբերդ համայնքի ղեկավարն է, իսկ Մայիս Բաբայանը՝ նրա տղան: