Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 16։15-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան-Կոտայք փողոցների խաչմերուկում՝ Աբովյանի զինկոմիսարիատի դիմաց, բախվել են Lexus EՏ 350 և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Բախման հետևանքով Lexus-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։