Օգոստոսի 2-8-ը հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց


Օգոստոսի 2-8-ը հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց
Օգոստոս 8 14:30 2020

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 2800 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից։

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: