Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Օգոստոս 5 23:15 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 5-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 357, մահացության ցուցանիշը՝ 260:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 13 357

2. Ռուսաստան – 5938

3. Իրան - 3775

4. Ադրբեջան – 3267

5. Թուրքիա – 2797

6. Վրաստան – 300

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 260

2. Իրան – 212

3. Ռուսաստան – 99

4. Թուրքիա – 69

5. Ադրբեջան – 47

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 586 է, մահվան դեպքերինը՝ 998:

Մեկ օրում առողջացածների թիվը 478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 30 850, փաստացի բուժվողներինը՝ 7738 (մեկ օրում նվազել է 192-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:



loading...