ԱԱՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում


ԱԱՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում
Օգոստոս 4 14:40 2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում։
Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողների մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Կեչի հանգստյան տուն», «Ռիպա առողջարան», «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» ԱՁ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։
Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ։