Դատարանը հետաձգեց Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդության քննությունը


Դատարանը հետաձգեց Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդության քննությունը
Օգոստոս 4 18:18 2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր քննել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ին Սահմանադրական կարգը տապալելու գործով մյուս մեղադրյալների պաշտպանների միջնորդությունները: Դրանցից առաջինն ու առանցքայինը Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումն էր: Դատարանը պաշտպանական կողմից պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ ամբողջական տեղեկություն: Փաստաբանները հրաժարվել են ներկայացնել փաստաթղթերը՝ նշելով, որ գույքի արժեքը ներկայացնելը վարույթ իրականացնող մարմնի գործն է: Դատարանը որոշել է հետաձգել միջնորդության քննությունը, որից հետո պաշտպանները փոխել  են իրենց դիրքորոշումն ու նշել, որ հաջորդ դատական նիստին կներկայացնեն տեղեկություններ։

Մանրամասները՝ տեսանյութում: