Աշխարհի 600 հազար հյուրանոցներ կսկսեն բիթքոին ընդունել


Աշխարհի 600 հազար հյուրանոցներ կսկսեն բիթքոին ընդունել
Օգոստոս 4 17:07 2020

Ճամփորդության կազմակերպման առցանց հարթակը՝ Agoda-ն, որն ամերիկյան Booking Holdings կորպորացիայի մասն է կազմում, պայմանագիր է կնքել travala.com կրիպտո ծառայության հետ, որի մասին հայտնել է Twitter միկրոբոլոգի էջում: Շնորհիվ պայմանագրի՝ աշխարհի գրեթե 200 երկրում ավելի քան 600 հազար հյուրանոցներում այժմ կարելի է համար ամրագրել կրիպտոարտարժույթի միջոցով: Վճարման համար ընդունվում են Bitcoin, Ethereum, Binance Coin և ավելի քան 25 այլ թվային արժույթներ:
     Հուլիսի սկզբին travala.com-ը համագործակցության պայմանագիր էր ստորագրել տուրիստական Expedia հարթակի հետ, որը թույլ է տալիս ավելի քան 700 000 հյուրանոցում համար ամրագրել, կամ գնել ու վարձակալել բնակելի տարածքներ: Գործարքից հետո ստարտափ AVA-ի թոքենները արագորեն թանկացան։ Ներկա պահին altcoin-ի փոխարժեքն աճել է 450%-ով և կազմում է 1.65 դոլար:



loading...